Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Գևորգ Պետրոսյան. Ժողովուրդը չի կարող անձամբ ընտրել վարչապետ, դա Սահմանադրությանը հակասող պնդում է

Գևորգ Պետրոսյան. Ժողովուրդը չի կարող անձամբ ընտրել վարչապետ, դա Սահմանադրությանը հակասող պնդում է
25.04.2018 | 13:49

«Ծառուկյան» դաշինքն ունի որոշում միանալ շարժմանը և շուտով դաշինքի պատգամավորները, համախոհները կլինեն Հանրապետության հրապարակում` ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Նրանք, ովքեր չեն կարող գալ Հանրապետության հրապարակ, կլինեն մարզային համայնքներում, որտեղ ժողովուրդը հավաքված է։ Մենք մեր բոլոր ռեսուրսներով աջակցում ենք շարժումը», - ասաց Պետրոսյանը։


Պատգամավորը հաստատեց, որ ապրիլի 24-ի երեկոյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ և չկարողացավ ասել, թե հստակ ինչ է քննարկվել։ «Քննարկման մանրամասների մասին չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ այդ հանդիպումը եղել է և եղել է այնպիսի մթնոլորտում, որ մենք բոլորս միակարծիք ենք՝ ժողովրդի ձայնը պետք է հասնի տրամաբանական ավարտին», - հավելեց Պետրոսյանը։ Հարցին` Նիկոլ Փաշինյանն առաջարկում է, որ ժողովուրդն ընտրի վարչապետ, ինչպե՞ս է պատկերացնում այդ գործընթացը, Գևորգ Պետրոսյանը, որ իրավաբան է, արձագանքեց. «Ժողովուրդը չի կարող անձամբ ընտրել վարչապետ, դա Սահմանադրությանը հակասող պնդում է։ Այդպիսի իրավակարգավորում չկա Հայաստանի օրեսնդրության մեջ։ Պարզապես ես կարող եմ կարծիք հայտնել, որ Փաշինյանը հավանաբար նկատի է ունեցել, որ ժողովուրդը պետք է ընտրի իր վարչապետին, որ վարչապետ ընտրվի այն մարդը, ով համապատասխանում է ներկայացված պահանջներին»:

Դիտվել է՝ 2176

Մեկնաբանություններ